Հոլիվուդյան ռեժիսորները և պրոդյուսերները սիրում են պատմել, թե ինչպես են իրենց ֆիլմերում դեր խաղալու համար հայտնի դերասանները հերթ կանգնում, սակայն դա ոչ միշտ է համապատասխանում իրականությանը. նույնիսկ ամենահայտնի և սիրված կերպարները շատ հաճախ  դերասանները չեն ցանկացել մարմնավորել: Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում այդ դերերի շարքը․ 

Թոնի Սթարկ, «Պողպատե մարդը»

Թոնի Սթարկի կերպարը դժվար է պատկերացնել առանց Ռոբերտ Դաունի կրտսերի: Նրա կերպարը դարձել է ուղղակի հանճարեղ, սակայն ի սկզբանե այս կերպարին մարմնավորելու համար հավակնում էին Նիկոլաս Քեյջը և Թոմ Կրուզը: Հետագայում երկուսն էլ հրաժարվեցին այս դերից, և այն ստացավ Դաունի կրտսերը:

Նեո, «Մատրիցա»

Ի սկզբանե ֆիլմի ստեղծողները որոշել էին, որ այս դերը խաղալու է Ուիլ Սմիթը, սակայն դերասանը ժամանակ չգտավ այս դերի համար և իր իսկ խոսքերով՝ չէր տեսնում իրեն Նեոյի դերում: Այս դերին նաև հավակնում էին Լեոնարդո Դի Կապրիոն և Թոմ Կրուզը։

Ջեք Ճնճղուկ, «Կարիբյան ծովի ծովահենները»

Ջեք Ճնճղուկի կերպարն անհնար է պատկերացնել առանց Ջոնի Դեպի: Սակայն քչերը գիտեն, որ այս դերն ի սկզբանե նախատեսված էր մեկ այլ հայտնի դերասանի՝ Հյու Ջեքմանի համար: Սցենարիստները պնդում էին, որ այս դերը գրված է եղել հենց նրա համար, բայց ռեժիսորը որոշեց այլ կերպ: Բացի Դեպից՝ այս դերին հավակնում էին նաև Ջիմ Քերին և Մեթյու Մակգոնահին:

Մայք Կառլեոնե, «Կնքահայրը»

Կառլեոնեի դերում Paramount ընկերությունը տեսնում էր Դասթին Հոֆմանին, սակայն ռեժիսոր Ֆորդ Կոպոլլան որոշեց այլ կերպ: Չնայած նրան, որ Ալ Պաչինոն բավականին անհայտ էր այդ ժամանակ, նա խաղաց հայտնի մաֆիոզի դերը:

Քրիստիան Գրեյ, «Մոխրագույնի 50 երանգը»

Թվում է, թե այս դերը ադքան էլ դժվար չէ և շատ սիրված, սակայն Քրիստիան Գրեյի դերը շատ հավակնորդներ չի ունեցել: Ի սկզբանե այն ուզում էին տալ Ռոբերտ Փաթինսոնին, սակայն նա նույնպես հրաժարվեց, և դերը հասավ Ջեյմի Դորանին:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել