Իրական Հայաստանն ու ՖԲ ստատուսային Հայաստանն իրար հետ ոչ մի կապ չունեն:

ՖԲ-ում փող չկա, Նոր տարվա առևտուր չկա, սաղ վատա և այլն:

Իրական Հայաստանում խանութների ավտոկայանատեղիներում տեղ չկա, մոլերը պայթում են մարդկանց հոսքից օրվա ցանկացած ժամին, խոզի բդի համար պետք է կիլոմետրով հերթ կանգնես և այլն:

Ժամանակին մտածում էի, որ երկու հատ մոլով ու մեկ սուպերմարկետով կարծիք կազմելը սխալ է, որ դա մարդկանց չնչին տոկոսն է:

Հետո բացվեց երրորդ ու չորրորդ մոլը, հերթի մեջ դեռ էլի մոլեր կան, որոնք բացվելու են ու բոլորը՝ լիքը մարդկանցով: Հետո բացվեցին տարատեսակ սուպերմարկետներ, խանութներ, վերջապես ես էլ արդեն քանի տարի է, այդ ոլորտի մեջ եմ ու վստահ կարող եմ ասել, որ, իրոք, վիրտուալ ու ռեալ Հայաստանն իրար հետ կապ չունեն:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել