Քնից չկշտացած մարդը փորձում է առույգանալ սուրճի կամ այլ արհեստական միջոցների օգնությամբ, որոնք ավելի մեծ վնաս են հասցնում առողջությանը և կարճաժամկետ արդյունավետություն ունեն: Իսկ որքա՞ն է անհրաժեշտ քնել իրականում:

ԱՄՆ քնի ազգային ֆոնդը Sleep Health ամսագրում հրապարակել է նոր խորհուրդներ, որոնք կապված են քնի ժամաքանակի հետ տարբեր տարիքային փուլերում:

Նորածիններ՝ 0-3 ամսական – օրվա ընթացքում 14-17 ժամ

Ծծկեր երեխաներ՝ 4-11 ամսական – 12-15 ժամ

Երեխաներ՝ 1-2 տարեկան – 11-14 ժամ

Նախադպրոցական տարիքի երեխաներ՝ 3-5 տարեկան – 10-13 ժամ

Դպրոցականներ՝ 6-13 տարեկան – 9-11 ժամ

Պատանիներ՝ 14-17 տարեկան – 8-10 ժամ

Երիտասարդներ՝ 18-25 տարեկան – 7-9 ժամ

Մեծեր՝ 26-64 տարեկան – 7-9 ժամ

Տարեցներ՝ 65 և ավելի մեծ – 7-8 ժամ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել