Արևելյան և Հարավարևելյան Եվրոպայի Լեյբնիցի անվան Ուսումնասիրությունների ինստիտուտի գերմանացի գիտնականներն առաջարկել են սերմնահեղուկն օգտագործել կանացի վերարտադրողական համակարգի օրգանների քաղցկեղի բուժման համար: Այս մասին հայտնում է ACS Nano-ն:

Փորձի ընթացքում մասնագետներն ընդամենը 3 օրում սերմնահեղուկով ոչնչացրել են կանացի վերարտադրողական օրգանների քաղցկեղային բջիջների 87%-ը:

Հաղորդվում է, որ գինականները սերմնահեղուկն օգտագործել են արգանդի քաղցկեղային հյուսվածքներին կետայնորեն հակաուռուցքային դոքսորբուցին դեղամիջոց հասցնելու համար: Դրա համար սերմնահեղուկը մշակել են դեղով և հագեցրել են հատուկ մագնիսական միկրոմոտորներով, որոնց միջոցով կարելի էր շարժել բջիջներն օրգանիզմում: Հետո սերմնահեղուկն ամրացել է ուռուցքային հյուսվածքներին և դրա գլխիկից դոքսորբուցին է դուրս եկել:

Նշվում է, որ այդ միջոցը հնարավորություն է տալիս խուսափել թերապիայի կողմնակի ազդեցություններից:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել