Կալիֆորնիայում տղամարդը մտադրվել էր գրասենյակ թալանել, սակայն ծխատարից մտնելու փորձի ժամանակ նա խրվել ու մնացել է այնտեղ և ստիպված եղել անձամբ փրկարարներ կանչել։ Այս մասին հայտնում է Սիթրես Հայթս քաղաքի ոստիկանությունը։

Իրավապահները հայտնել են, որ չորեքշաբթի զանգ են ստացել տղամարդուց, ով հայտնել էր, որ խրվել է խողովակի մեջ։ Ոստիկանությունն ու հրշեջ ծառայությունը ժամանել են զանգի մատնանշած հասցեով։ Չկայացած գողը, ում անվանել են «հանցագործ Սանտա», եղել է կալիֆորնաիական Ռոքլին քաղաքից 32-ամա Ջեսսի Բերուբին։

Տղամարդուն դուրս են բերել խողովակից, նա չի տուժել։ Ոստիկանությունը կողոպուտի կասկածանքով ձերբակալել է «Սանտային»։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել