Հետազոտողները, որոնք հետևում են ճապոնական մակակա տեսակի կապիկների պոպուլյացիային, հայտնաբերել են եղնիկների հետ նրանց սեռական կապի դեպքեր։

Ճապոնական արու մակակայի և էգ եղնիկի միջև սեռական հարաբերության առաջին դեպքը նկատվել է այս տարի ավելի վաղ։ Մանրակրկիտ ուսումնասիրությունից հետո գիտնականները վստահություն են արտահայտել, որ դա միակ դեպքը չէ։ Մինու արգելոցում երիտասարդ մակակաները կապի մեջ են մտնում եղնիկների հետ։

Դա կարող է խոսել կապիկների այդ խմբում նոր վարքագծային ավանդույթի զարգացման վաղ փուլի մասին, հայտնում են գիտնականները։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել