Հյուսիսկորեացիների մասին, իրականում, մենք շատ քիչ պատկերացումներ ու տեղեկատվություն ունենք։ Ես անձամբ չեմ հավատում, որ տարօրինակ սանրվածքով մարդը միանձնյա որոշումներ է կայացնում։ Ինչքան ուսումնասիրում եմ, այնքան համոզվում եմ` այդ պետությունում համակարգ է աշխատում, խիստ կարգապահ ու մոտիվացված համակարգ։ Ի վերջո, 3000 տարվա պետականության փորձն ու մշակույթն իրենն ասում է։ Մի բան ակնհայտ է. դա խիստ կարգապահ, խիստ մոտիվացված ու արժանապատվության սրացված զգացում ունեցող մարդկանց հասարակություն ու պետություն է։ Իրենք պատրաստ են բանակցելու, բայց հավասարը հավասարի հետ նախապայմանով։ Միջուկային նախագիծը հենց դրանով է պայմանավորված։
Պատրա՞ստ են շարունակել զրկանքներ կրելը, կարծես թե այո։ Տպավորություն է, որ ամեն ինչի պատրաստ են, միայն թե բոլորը հասկանան, որ իրենց հետ պետք է խոսել հավասարը հավասարի լեզվով։ Ոնց որ թե իրենց ուզածին հասնում են։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել