Դա բացատրվում է «նեյրոնների ռեգեներացիայով»։ Ինչպես գրում է Cultura Colectiva պարբերականը, գիտնականները պարզել են, որ առողջ ապրելակերպն ու ռոգուլյար կերով սեքսով զբաղվելը սատարում են այդ գործընթացին։

Նեյրոնները մարդու ուղեղի ամենակարևոր բջիջներից են։ Հենց դրանց շնորհիվ է մարդը կարողանում հիշել որոշ բաներ և պահպանել գիտակցությունը։ Այդ նոյրոնները պահպանելը այն մատճառներից մեկն է, որոնց համար բժիշկները խորհուրդ չեն տալիս չարաշահել ալկոհոլը, ինչպես նաև օգտագործել թմրանյութեր և ծխախոտ։

Լիրաժեք հասունացած մարդը ունի մոտ 86 միլիարդ նեյրոն, որոնց, ցավոք սրտի, ժամանակի ընթացքում դեգրադացիայի են ենթարկվում և մահանում են։ Հնում գիտնականները վստահ էին, որ այդ նեյրոններն ու նեյրոնային կապերը չեն վերականգնվում, սակայն ժամանակակից գիտությունը արդեն հերքել է այդ պնդումը՝ ապացուցելով, որ նեյրոնները, ինչպես և մնացած բոլոր բջիջները, վերականգնվում են։

Գիտնականներն ապացուցել են, որ հետազոտության մեջ ներառված այն մարդիկ, ովքեր ավելի հաճախ են սեքսով զբաղվում, բարելավել են իրենց կոգնիտիվ ունակությունները, այն է՝ ուշադրությունը, հիշողությունը, մտածողությունն ու ընկալումը։ Այդ պրոցեսը կոչվում է «նեյրոգենեզ», ինչը նշանակում է նոր նեյրոնների ստեղծում։ Պարզվում է, որ նեյրոգենեզը կարելի է արագացնել ինչպես ճիշտ սնունդի և մարզումների, այնպես էլ պարբերաբար սեքսով զբաղվելու միջոցով։

Միացյալ Նահանգների Ազգայի Բժշկական գրադարանի անցկացրած հեազոտության համաձայն, մարդու ուղեղի հիպոկամպուսը նոր նեյրոններ է ստեղծում, երբ սուբյեկտը սեքսով է զբաղվում։

Փորձարկմա ընթացքում գիտնականները առնետներ են օգտագործել. սեքսուալ առումով առավել ակտիվ առնետները ավելի բարձր տեմպով են վերականգնել նեյրոնները և նորերը ստեղծել։

Այդ արդյունքները ստանալուց հետո գիտնականները նույն փորձարկումն անցկացրել են նաև մարդկանց վրա և պարզել են, որ նույնը կատարվում է նաև մարդու ուղեղի հետ։ Իսկ առավել շատ ու առողջ նեյրոններ ունեցող մարդիկ ավելի խելացի են, քանի որ ունեն ավելի լավ հիշողություն, ավելի ճկուն միտք ու մտածելակերպ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել