Հիշեցնեմ,որ Գագիկ Ծառուկյանի հրավերով ՀՀ են ժամանել աշխարհի ավելի քան 30 երկրներից հարյուրավոր պատվիրակներ,ովքեր մասնակցում են Երևանում տեղի ունեցած Եվրոպայի պահպանողականների և ռեֆորմիստների դաշինքի "Երևան-2017 համաժողովին"...
Համոզված եմ,որ մի քանի ժամից կլսենք Բաքվի վայնասունը՝ԱԳՆ մակարդակով...Ադրբեջանցիներն Արցախ մեկնած օտարերկրացի քաղաքական գործիչներին "կպատժեն"՝նրանց անուններն ընդգրկելով իրենց ԱԳՆ-ի տխրահռչակ "սև ցուցակում" և Իլհամ Ալիևին ապագայում տեսակցելու համար կպահանջեն մեղայականով ներկայանալ Բաքու...Սակայն այդ "սև ցուցակում" ներառվածների 99%-ի համար մեծ պատիվ է այդ ցուցակում գտնվելը,քանի որ նրանց համար Արցախ այցելելն ավելի պատվաբեր և կարևոր է,քանի ապշերոնյան բռնապետությունում հյուրընկալվելը...
Հ.Գ.Սպասենք ազերիների լաչառությանը...
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/gagik.hambaryan/posts/1566997846717492?notif_id=1513428289498447¬if_t=close_friend_activity
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել