Կան որոշակի վատ սովորություններ, որոնք միավորում են բոլոր խելացի մարդկանց: BlogNews-ը ձեզ է ներկայացնում 3 վատ սովորություն, որ ունեն բացառապես բոլոր խելացի մարդիկ:

#1 Խառնաշփոթությունը

Թվում է՝ խառնաշփութությունն ու թափթփվածությունը կրճատում են արդյունավետությունը, քանի որ ամեն բան կարգ ու կանոնով դասավորված չէ: Սակայն պարզվում է, որ խելացի մարդիկ չեն կարող ինչ-որ մշակված ստանդարտ շրջանակների մեջ մնալ: Այն, ինչ մյուսների աչքին խառնաշփոթ է թվում, իրենց համար նորմա է: Թափթփված սենյակներ ունեցող մարդիկ ավելի խելացի են: Հավատացեք, նրանք շատ լավ գիտեն, թե իրենց փնտրած թուղթը որ գրքի տակ են թողել:

#2 Ուշ արթնանալը

Հետազոտությունների ադյունքում պարզվել է, որ նրանք, ովքեր մինչև ուշ գիշեր արթուն են մնում և ապա երկար քնում, ավելի խելացի են: Խելացի մարդիկ առավել լավ են կենտրոնանում և հետևաբար ավելի արդյունավետ են աշխատում գիշերը: Հայտնի բուերի շարքին են պատկանում Չարլզ Դարվինը, Ուինսթոն Չերչիլը, Էլվիս Փրեսլին, Բարակ Օբաման և այլք:

#3 Հայհոյելը

Տարօրինակ է, սակայն հետազոտությունների արդյունքում պարզվել է, որ բարձր IQ ունեցողները առավել հաճախ են հակված հայհոյանքներով խոսելու: Բացի այդ՝ նրանք ավելի անկեղծ են, քանի որ հայհոյանքները դուրս են հորդում էմոցիոնալ պոռթկումների ժամանակ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել