Armenpress.am-ը գրում է.
Օլբանի Հայ դատի հանձնախումբն իր աջակցությունն է հայտնել Նյու Յորք Նահանգից ԱՄՆ Կոնգրեսում Դեմոկրատական կուսակցությունը ներկայացնող Դոն Բոյաջյանի թեկնածության առաջադրմանը:
«Դոնը բազմիցս ցույց է տվել այս աշխատանքի համար մեզ անհրաժեշտ թեկնածուն լինելու համար պահանջվող կարողությունները, իր առաջնորդական հմտությունները»,-  ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով armenianweekly-ն, հայտարարել է հանձնախմբի նախագահ Անդրանիկ Կարագյոզյանը:
Բոյաջյանը նախ պետք է մասնակցի նախնական ընտրությանը՝ իր կուսակցության կողմից առաջադրվելու համար: Հաղթանակի դեպքում նա կպայքարի հանրապետական Էլիս Ստեֆանիկի դեմ:
Ընտրվելու դեպքում Բոյաջյանը կդառնա ԱՄՆ Կոնգրեսում հայկական ծագմամբ երրորդ անդամը՝ կոնգրեսական Աննա Էշուից և Ջեքի Սփիյերից հետո: Բոյաջյանի հայրական կողմը գաղթել է Այնթապից: Հայոց ցեղասպանության տարիներին նրա հոր ընտանիքը հաստատվել է Սարատոգա շրջանում:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել