Աշխարհում գնալով ավելի են շատանում բուսակերություն նախընտրողները: Բժիշկները պնդում են, որ բուսական սննդակարգի անցումը կարող է ֆանտաստիկ կերպով բարելավել առողջությունը:

Ինչևէ, բուսակերության շուրջ պտտվում են տարատեսակ միֆեր: Առաջարկում ենք պարզել 5 ամենատարածվածների ճշմարտացիությունը:

Միֆ N1. Առանց սպիտակուցների օրգանիզմը կորցնում է ուժը

Այո, այդպես է: Հենց սպիտակուցային սնունդն է հանդիսանում մարդու օրգանիզմի համար էներգիայի հիմնական աղբյուր: Սակայն սա չի նշանակում, որ բուսակերը դատապարտված է առանց սպիտակուցների սննդակարգի: Հետևյալ մթերքները բավարար քանակությամբ սպիտակուց են պարունակում՝ բրյուսելյան կաղամբ, սպանախ, ծնեբեկ, հնդկաձավար, ընկուզեղեն, չրեր:

Միֆ N2. Բուսակերները երկար չեն ապրում

Այդպես չէ: Կյանքի տևողությունը կախված է կենսակերպից, վատ սովորություններից և դժբախտ պատահարներից․ սննդակարգի բուսական կամ կենդանական ծագումը ոչ մի կապ չունեն:

Միֆ N3. Մսից հրաժարվելը վատ է անդրադառնում տրամադրության վրա

Այդպես չէ: Ճիշտ հակառակը: Հետազոտությունների արդյունքում պարզվել է, որ նրանք, ովքեր հրաժարվում են մսեղնից և ձկեղենից, ավելի լավ տրամադրություն են ունենում: Մեկ այլ հետազոտության արդյունքում էլ պարզվել է, որ բուսակերների մոտ ավելի հազվադեպ է լինում տագնապի զգացողություն:

Միֆ N4. Բուսակերներն այդ սննդակարգն են ընտրում, քանի որ իրենց դուր չի գալիս մսի համը

Այդպես չէ: Սա հոգևոր-փիլիսոփայական որոշում է, այլ ոչ թե համային նախընտրություն:

Միֆ N5. Բուսակերությունը չի կարող բավարարել բոլոր սննդային պահանջները

Այդպես չէ: Լիարժեք և լավ մտածված բուսակերական դիետան սննդարար է և պարունակում է օրգանիզմին անհրաժեշտ վիտամիններ:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել