Նորվեգիայի Ազգային ռադիոհեռարձակողների ընկերությունը դեկտեմբերի 13-ից անցել է թվային ձայնային հեռարձակման համակարգի (DAB): Այդ մասին տեղեկացնում է The Local-ը:

Անցումը կատարվել է աստիճանաբար. այն սկսվել է ընթացիկ տարվա հունվարին: Ռադիոհեռարձակման նոր ձևաչափը լսողների համար կապահովի ձայնի լավագույն որակը և ալիքների անհամեմատ ավելի մեծ ընտրություն:

Թվային համակարգը 8 անգամ ավելի էժան կլինի, քան FM-ռադիոն: FM-ից DAB անցումն ակնկալվում է նաև Շվեյցարիայում, Մեծ Բրիտանիայում և Դանիայում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել