168.am-ը գրում է.

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը կմասնակցի Ֆրանսիայի հայկական կազմակերպությունների համակարգող խորհրդի ամենամյա ընթրիքին: Ինչպես փոխանցում է Ֆրանսիայի հայկական կազմակերպությունների համակարգող խորհուրդը, ընթրիքը տեղի է ունենալու 2018 թվականի հունվարի 30-ին:

Այն նախատեսված է Փարիզի l’Hôtel du Collectionneur-ում:

Ընթրիքի ժամանակ ակնկալվում է Ֆրանսիայի նախագահի ելույթը:

Հայտնի է, որ ավանդական դարձած յուրաքանչյուր ընթրիքի մասնակցում են Ֆրանսիայի նախագահը, Փարիզի քաղաքապետ Անն Իդալգոն, կառավարության անդամներ, խորհրդարանականներ, Շվեյցարիայում ՀՀ դեսպան, աշխարհահռչակ շանսոնյե Շառլ Ազնավուրը, Ֆրանսիայի պետական և տեղական իշխանությունների բարձրաստիճան ներկայացուցիչներ, ֆրանսահայ կազմակերպությունների ղեկավարներ և հոգևոր հայրեր:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել