Bravo.am-ը գրում է.

BRAVO.am-ն իր ընթերցողներին արդեն պատմել է, որ Ֆելիքս Խաչատրյանն ու Գոհար Պարույրյանը սպասում են իրենց առաջնեկին: Մեզ հետ զրույցում Գոհարն ասել էր, որ երեխա ունենալու լուրն անչափ երջանկացրել է թե՛ իրեն, եւ թե՛ Ֆելիքսին: Այժմ ապագա մայրիկն արդեն հղիության 5-րդ ամսում է, բայց դա նրան չի խանգարում մշտապես ներկա գտնվել Ֆելիքսի համերգներին, օգնել փորձերի եւ նախապատրաստական մյուս աշխատանքներում: 


Մեր նոր զրույցում նա անկեղծացավ, որ Ֆելիքսի առաջին երկրպագուն է, նրա երգերի առաջին լսողն ու գնահատողը, եւ որ մեծ սիրով է հետեւում ամուսնու գործունեությանը: Ասում է՝ ընդհանրապես ռեփ շատ է սիրում եւ հիմնականում լսում է հայ ռեփերներին: Այնպես որ, չի կարող ամուսնու կողքին չլինել, մանավանդ որ հղիությունը շատ թեթեւ ու հանգիստ է ընթանում:
Ամբողջակցան հոդվածը կարող եք կարդալ այստեղ
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել