Tert.am-ը գրում է.

Ցավոք սրտի, սպառողի շահի պաշտպանությունը և իրավունքի պաշտպանությունն այնքան էլ իրար հետ փոխկապակցված չեն, որովհետև շահը սկզբում պետք է վերածենք իրավունքի, հետո նոր սկսենք այն պաշտպանել: Այս մասին «Իրազեկ և պաշտպանված սպառող» ՀԿ-ի նախագահ Բաբկեն Պիպոյանն ասել է «Շանթ» հեռուստաընկերության եթերում՝ անդրադառնալով տեսահենության թեմային:  

Նրա խոսքով՝ սկսած թատրոններից, վերջացրած կինոյով, հեռուստահաղորդումներով, եթե մատուցվում է նյութ, հետևաբար դու սպառում ես ու այստեղ գործ ունենք շահի պաշտպանության հետ: Այնտեղ, որտեղ չունենք իրավակարգավորում, ավելի գլոբալ ենք անդրադառնում պրոբլեմին, քան այն դեպքերում, երբ կոնկրետ իրավակարգավորման տիրույթում հստակ ով ինչով պետք է զբաղվի, կարողանում ենք բերել օրակարգ: 

«Մենք ունենում ենք բազմաթիվ դեպքեր, երբ տեսնում ենք, որ ակնհայտ ոտնահարվում է սպառողի շահը, բայց էթիկայի նորմեր սահմանելով, իրավակարգավորում չտալով, ի վերջո մենք փաստում ենք, որ ունենք խնդիր, բարձրաձայնում ենք այդ խնդրի մասին, բայց այն լուծում չի ստանում: Թերևս, մշակութային ոլորտում, ստեղծագործ միջավայրում իրավանորմերը պետք է ժամանակին համահունչ գնան, այսինքն՝ չի կարելի հաշվի չառնել համացանցի ազդեցությունը և համապատասխան պատասխանատվության մեխանիզմները սահմանել, չի կարելի այս տրանսֆորմացիաներից հետ մնալ և հենց դա է պատճառը, որ, ցավոք սրտի, մենք այստեղ ունենում ենք ոչ թե իրավունքի ոտնահարում, այլ շահի ոտնահարում, որովհետև, ըստ էության, չի նախաձեռնվում սրա իրավակարգավորումը»,- պարզաբանել է Բաբկեն Պիպոյանը:

Ամբողջակցան հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել