Բազաթիվ ժանրերից շատերը նախընտրում են սարսափ ֆիլմերը։ Որքան էլ տարօրինակ է, մարդիկ սիրում են դիտել զզվելի ու սարսափելի տեսարաններ․ միգուցե դա նրանց հաճո՞ւյք է պատճառում։ Կատարված հարցումների համաձայն, մարդկանց մոտավորապես 36%-ը պարբերաբար դիտում է սարսափ ֆիլմեր։

Ինչևէ, սարսափ ֆիլմեր նկարահանվում և մեծ էկրաններին են բարձրանում ամեն տարի։ Բայց գիտեի՞ք, որ տարբեր երկրներում կան ֆիլմեր, որ արգելվել են ցուցադրվել և մինչ օրս էլ այդ արգելքները չեն վերացվել։

Ահա ձեզ ենք ներկայացնում արգելված 9 սարսափ ֆիլմեր, որոնք ցուցադրումն արգելվել է դրանցում առկա չափազանց սարսափելի, գարշելի կամ էլ սեռական խիստ բռնության կադրերի պատճառով։

1․ Cannibal Holocaust/Ад каннибалов

Այս ֆիլմի ցուցադրումն արգելվել է ավելի քան 50 երկրներում։ Դրանում առկա են դաժան բռնաբարության, մարդակերության և նմանատիպ այլ դաժան կադրեր։

2․ The Last House on the Left/Последний дом слева

Սրանում նույնպես առկա բռնության տեսարանների պատճառով այն արգելված է ցուցադրվել ողջ աշխարհով մեկ։

disturbing horror movies banned

3․ The Evil Dead/Зловещие мертвецы

Այս ֆիլմի նկարահանման վրա շատ քիչ գումար է ծախսվել, սակայն հակառակ դրան, այն մեծ գումարներ բերեց դրա հեղինակներին։ Այնուամենայնիվ, մղձավանջային տեսարաններով լի այս ֆիլմն արգելված է Գերմանիայում, Իսլանդիայում, Ֆինլանդիայում, Ուկրաինայում, ՍԻնգապուրում և շատ այլ երկրներում։

disturbing horror movies banned

4․ The Texas Chain Saw Massacre/Техасская резня бензопилой

Պրեմիերայից անմիջապես հետո այս ֆիլմը հեռացվեց մեծ էկրաններից Միացյալ Թագավորությունում, Ավստրալիայում, Գերմանիայում, Չիլիում, Իսլանդիայում, Իռլանդիայում, Նորվեգիայում, Սինգապուրում և Շվեդիայում։ Քիչ ժամանակ անց մյուս երկրները նույնպես հետևեցին նրանց օրինակին և արգելեցին այս դաժան ֆիլմի ցոցւադրումը։

Image result for Texas Chainsaw Massacre

5․ I Spit on Your Grave/День женщины

Այս մեկում չկան մարդակերներ ու զոմբիներ, բայց փոխարենը այն լի է դաժան բռնաբարություններով։ Շատերը սա համարում են երբևէ ստեղծված վատագույն ֆիլմը։

Related image

6․ The Exorcist/Изгоняющий дьявола

Այս սարսափելի ֆիլմը շատերիմոտ ժամանակավոր հոգեկան խանգարումներ առաջացրեց։ Չնայած դրան՝ այն դիտողների մեծ լսարան հավաքեց։ Այնուամենայնիվ, այս ֆիլմը շատ երկրերում արգելված է։

disturbing horror movies banned

7․ A Serbian Film/Сербский фильм

Իսկապես գարշելի ֆիլմ, որոնք արգելված են Ֆրանսիայում, Ավստրալիայում, Սինգապուրում և Իսպանիայում։ Դրանում կան անչափահասի բռնաբարության ու դաժան սպանության տհաճ տեսարաններ։

disturbing horror movies banned

8․ Faces of Death/Лица смерти

Տանջանքներ էլեկտրական աթոռի վրա, մարդակերություն և այլն։ Ահա, թե ինչու է այս զզվելի ֆիլմն արգելված ավելի քան 46 երկրներում։

disturbing horror movies banned

9․ Visiting Hours

Այս ֆիլմն էլ մի սերիական մարդասպանի մասին է, ով ատում է բոլոր աղջիկներին և երազում է սպանել նրանց, հատկապես՝ մի ֆեմինիստ կնոջ։

disturbing horror movies banned

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել