Իրանում ավարտվել է հունահռոմեական ըմբշամարտի աշխարհի ակումբային առաջնությունը: Հայաստանը ներկայացնող «Դինամոն» զբաղեցրել է 7-րդ հորիզոնականը:

Այս մասին տեղեկացնում է ՀԱՕԿ-ի պաշտոնական կայքը:

Խմբային փուլում դինամոյականները հաղթել են Հունաստանի ՊՕԱԿ-ին, ապա զիջել իրանական «Սինա Սանատին», որտեղ հանդես են գալիս աշխարհի չեմպիոն Մաքսիմ Մանուկյանն ու Կարեն Ասլանյանը: Խմբային փուլում «Դինամոն» առավելության է հասել նաև Ռումինիայի «Օլիմպիական հույսեր» թիմի նկատմամբ:

7-րդ տեղի համար պայքարում մեր ըմբիշները հաղթել են ուկրաինական «Սամսոնին»:

Աշխարհի ակումբային առաջնության չեմպիոն դարձել է իրանական «Բեմեհ Ռազին»: Մաքսիմ Մանուկյանն ու Կարեն Ասլանյանն էլ իրենց թիմի հետ դարձել են արծաթե մեդալակիր:

Առաջնությանը մասնակցել են 13 ակումբներ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել