168.am-ը գրում է.

Ղազախստանում տոնում են Անկախության տոնը. հանրապետությունը նշում է 26-րդ տարեդարձը: Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

Անկախության տոնը Ղազախստանում միակ ազգային տոնն է: Տոնական օրեր են համարվում դեկտեմբերի 16-ը և 17-ը: Քանի որ այդ օրերը համընկնում են շաբաթ-կիրակի օրերի հետ, հանգստյան օրերը տեղափոխվել են դեկտեմբերի 18-ին և 19-ին: Այսինքն, Ղազախստանում կհանգստանան չորս օր:

Նախօրեին պետական պարգևների հանձնման արարողության ժամանակ երկրի նախագահ Նուրսուլթան Նազարբաևը նշել է, որ երկիրն իր առջև խնդիր է դրել՝ մտնել երկրագնդում ամենազարգացած պետությունների 30-յակի մեջ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել