Գիտնականները պարզել են, որ լրահոսին պասիվ հետևելը կարող է վատ անդրադառնալ մարդկանց հոգեկան աշխարհի վրա։ Այս մասին գրված է Facebook-ի բլոգում։

Փորձերից մեկին մասնակցել են Միչիգանի համալսարանի ուսանողները։ Փորձարկվողների մի մասին խնդրել են պարզապես թերթել լրահոսը, իսկ մյուս մասին՝ գրառումներ անել և հաղորդագրություններ ուղարկել ընկերներին։ Առաջին խումբն օրվա վերջում շատ վատ տրամադրություն ուներ, իսկ երկրորդ խմբի հոգեվիճակը ընդհակառակը՝ շատ լավ էր։

Գիտնականները ենթադրում են, որ ուրիշների գրածը կարդալը ստիպում է համեմատվել նրանց հետ և ո՛չ հօգուտ իրենց։ Բացի դրանից՝ դա մարդկանց շեղում է իրական սոցիալական կյանքից։ Մինչդեռ ակտիվ շփումը միայն օգուտ է տալիս։

Արդեն հայտնել են, որ Facebook-ը մանկական մեսինջեր է թողարկելու՝ Messenger Kids։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել