«Մեր տեղեկություններով՝ Գորիսի ՔԿՀ-ում թմրանյութ մատակարարելու համար ձերբակալված կնոջը ազատ են արձակել: «Ժողովուրդ» օրաթերթը գրել էր, որ հոկտեմբերի 30-ին ԱԱԾ-ն անակնկալ խուզարկություններ էր սկ­սել ՔԿՀ-ում այն բանից հետո, երբ թմ­րանյութի իրացման համար ձերբակա­լել էին մի կնոջ, որը պարբերաբար ՔԿՀ էր մատակարարել թմրանյութ: Ու հիմա, փաստորեն, թեև քննությունը դեռ ԱԱԾ-ում շարունակվում է, սակայն կնո­ջն ազատ են արձակել, իսկ ահա Գորիսում դեռևս զարմանում են՝ ինչպես այդ դեպքից հետո ՔԿՀ պետ Արտուշ Մաքունցը չազատվեց պաշտոնից: Ավելին՝ տեղեկություններ կան, որ այս օրերին Մաքունցը բավականին գործուն քայլեր է իրականացնում՝ որդուն իր տեղը նշանակելու համար, քանի որ նա փետրվա­րին թոշակի է գնալու»,-գրում է թերթը:

 

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել