Անգինայի բուժման այս մեթոդը ես իմացել եմ մի հիանալի ու փորձառու բժշկից: Այն ինձ համար իսկական փրկություն էր, քանի որ դրանից հետո ես միայն այդպես եմ բուժում անգինան:

Խառնում եմ 2 ճ/գ ռոտոկան (վաճառվում է ցանկացած դեղատանը և անչափ մատչելի է. այն երիցուկի, հազարաթերթիկի և թանձրատերևուկի լուծույթ է), նույնքան գերչակի յուղը և լյուգոլի լուծույթը:

Ցուցամատիս փաթաթում եմ բինտ, թաթախում եմ խառնուրդի մեջ և դրա օգնությամբ մաքրում ներսից կոկորդս՝ սկզբից՝ մի կողմը, ապա՝ մյուս: Խառնուրդը հարկավոր է պատրաստել օգտագործելուց անմիջապես հետո և չի կարելի պահել երկար:

Օգնում է 100%-ով և կարևորը՝ շատ արագ: Եթե կոկորդը նոր-նոր է սկսել ցավել, ապա 2-3 անգամյա պրոցեդուրան լիովին բավարար է: Իսկ անգինան (անգամ ամենածանր) անցնում է 5-6 անգամ կատարվող պրոցեդուրայից հետո:

Զգուշացում. ցանկացած առողջական խնդրի դեպքում դիմեք բժշկի: Ժողովրդական միջոցներից օգտվելուց առաջ խորհրդակցեք մասնագետի հետ: Երբեք մի զբաղվեք ինքնաբուժությամբ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել