Իրոք մեծ հաջողություն է հանդիպել մարդու, ում հետ կարելի է անցկացնել ամբողջ կյանքը: Բայց շատ դեպքերում որոշ ժամանակ անց զգացմունքները փոխվում են, շատ անգամ` սառչում: Իսկ այդ ամենը հիմնականում այն պատճառով, որ մարդիկ չեն նստում և խոսում, երբ առկա է խնդիր: Շատ դեպքերում այդ անտարբերությունը հանգեցնում է ցավոտ բաժանումների, եթե անգամ զույգը սիրում և գնահատում է իրար: Հարաբերությունները փրկել հնարավոր է, անկասկած, և դա՝ ուղղակի զրույցի և խոսելու միջոցով: Կարևորն իրար հանդեպ անկեղծ լինելն է և հարցերից ու պատասխաններից չփախչելը:

Եվ այսպես՝ առաջնային ու գլխավոր հարցերը, որ պիտի տրվեն.

Ի՞նչ է մեզ հետ կատարվում հենց այս պահին:

Ի՞նչն է մեզ պահում և թույլ չի տալիս մեր հարաբերություններին զարգանալ:

Ի՞նչ կարող ենք մենք միասին անել իրավիճակը փոխելու համար:

Ի՞նչ ես կարող եմ անել քեզ համար, որպեսզի յուրաքանչյուրս ստանա այն, ինչ իրեն պետք է:

Ի՞նչ է կատարվում մեր սեռական կյանքում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել