Ամանորին բոլորս սկսում ենք սիրելի և հարազատ մարդկանց համար նվերներ պատրաստել: Այս տարի նվերների հարցում ևս պետք է հաշվի առնել Դեղին Շան քմահաճույքները:

Երեխաներին սովորաբար հատկացվում է ամենամեծ ուշադրությունը: Հաշվի առնելով շան վատ հարաբերությունները կատուների հետ` չնվիրեք երեխաներին իրեր, որոնց վրա պատկերված են կատուներ կամ կատու հիշեցնող խաղալիքներ: Եթե երեխան սիրում է ընտանի կենդանիներ, և որոշել եք նրան կատու նվիրել, փոխարինեք այն շնով:

Կանանց մեծ մասը սիրում է զարդեր` վզնոցների տեսքով, սակայն այս տարի դրանք կարող են անախորժության  հանգեցնել: Եթե որոշել եք կնոջը զարդ նվիրել, ընտրեք մատանի, ականջօղեր, թևնոցներ, քանի որ վզնոցը շանը հիշեցնում է վզկապ: Շան ուժեղ հոտառությունը վատ կընդունի նաև օծանելիքի տեսքով նվերը:

Տղամարդկանց նվերի հարցում ևս պետք է ուշադիր լինել: Խորհուրդ չի տրվում նվիրել ներքնազգեստ, օծանելիք, ծակող գործիքներ, դրամապանակ: Սովորական թվացող այս նվերները շան համար այնքան էլ հաճելի չեն լինի: Երիտասարդներին ալկոհոլ նվիրելն այնքան էլ ցանկալի չի լինի:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել