Ուղեղն անընդհատ մշակում է օրվա ընթացքում ստացած տեղեկությունները: Ուղեղը հետագայում հիվանդություններից զերծ պահելու համար պետք է անընդհատ մարզել այն տարատեսակ վարժություններով: Ալցհեյմերի հիվանդությունը շատերին է սպառնում: Գոյություն ունի վարժություն, որը հնարավորինս կանխարգելում է դրա զարգացումը: Աշխարհում յուրաքանչյուր հինգերորդ մարդը տառապում է այդ հիվանդությամբ, որը հանդիսանում է մտավոր հետամնացության դրսևորում տարեց հասակում: Այն բուժում չունի, այդ պատճառով պետք է նախապես ջանքեր գործադրել հետագայում դրանից խուսափելու համար:

Եվ այսպես՝ վարժությունը բացարձակապես բարդ չէ, ուղղակի քնելուց առաջ փորձեք մանրամասն հիշել և պատկերացնել այն ամենն, ինչ տեղի է ունեցել ձեզ հետ ամբողջ օրվա ընթացքում: Հիշել պետք է դանդաղ և մանրամասն կերպով: Այս վարժությունը մարզում է հիշողությունը, ուշադրությունը, գիտակցությունը: Նյարդային համակարգի բարելավման համար փորձեք լսել բնության ձայներ, դասական երաժշտություն, էթնիկ հնչյուններով ստեղծագործություններ: Դրանց հնչյունները ներթափանցում և բարելավում են ուղեղի աշխատանքը: Հետագայում զերծ կմնաք ուղեղի ակտիվության հետ կապված առողջական խնդիրներից:

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել