Կան ազգեր, որոնց սովորությունների մեջ մտնում է աղջիկերին ամուսնացնել բավականին վաղ տարիքում: Ներկայացնում ենք դեպքեր, երբ երեխաներ են ունեցել հենց երեխաները:

1957 թվականին Պերուում 8-ամյա աղջիկը լույս աշխարհ բերեց դստերը, որի հայրը հենց իր զարմիկն էր: Նրա ընտանիքը չէր ցանկանում հավատալ, որ աղջկա հանդեպ բռնություն է գործադրել իրենց արյունակիցը: Ամեն ինչ պարզ դարձավ, երբ աղջկա փորը սկսեց մեծանալ: Նրա զարմիկին ձերբակալեցին:

Բուլղարիայի բնակչուհին 11 տարեկանում լույս աշխարհ է բերել իր առաջնեկին: Ամուսինն այդ ժամանակ 19 տարեկան էր: Նրան քրեական պատիժ չի հասել, որովհետև աղջկա ամուսնությունը եղել է ծնողների համաձայնությամբ, քանի որ ընտանիքը գնչուկան էր:

2005 թվականին Ռուսաստանի բնակչուհին 11 տարեկանում մայր դառավ: Երեխայի հոր դեմ գործ հարուցեցին անչափահասի հետ սեռական հարաբերություն ունենալու մեղադրանքով: Երբ աղջիկը չափահաս դարձավ, նրանք ամուսնացան և հիմա երջանիկ ապրում են:

Պերուի մեկ այլ բնակչուհին հայտնի է որպես մոլորակի ամենաերիտասարդ մայր: Նա մայրացել է հինգ տարեկանում: Նրա բռնաբարության մեջ մեղադրվեց աղջկա սեփական հայրը, սակայն ազատ արձակվեց ապացույցներ չլինելու պատճառով:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել