Մաղադանոսը վաղուց ի վեր օգտագործվում է ոչ միայն խոհանոցում, այլև կոսմետոլոգիական պատրաստուկների մեջ: Բնության այս պարգևը կարող է հիանալի կերպով լուծել մաշկի խնդիրները, վերացնել աչքերի տակի մուգ գոյացությունները:

Յուղոտ և խնդիրներով մաշկի համար կարող եք օգտագործել տնային պայմաններում պատրաստվող այս լոսյոնը: Մաղադանոսը լցեք ջրի մեջ և դրեք մարմանդ կրակին, եռացրեք 15 րոպե: Ապա վերցրեք կրակից, ծածկեք կափարիչով և երկու ժամ թողեք՝ սառչի, ինչից հետո ավելացրեք կես բաժակ սպիտակ գինի: Այս թուրմը միանգամից անց է կացնում մաշկի յուղային փայլը և բշտիկային խնդիրները:

Զգայուն և չոր մաշկի համար լոսյոնը պատրաստել կօգնի կրկին մաղադանոսը: Մաղադանոսը, անանուխը, երիցուկը, եղեսպակը, վարդի թերթիկները, ալոեի տերևները խառնելով թրջեք տաք ջրով, թողեք երեք ժամ: Լոսյոնը պատրաստ է, այն հանգստացնում է մաշկի գրգռվածությունը և սնուցում:

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել