Արա Բաբլոյանը կարևորել է խորհրդարանական դիվանագիտության դերը հարաբերությունների խորացման գործում, ինչպես նաև անդրադարձել միջազգային կառույցներում երկու երկրների խորհրդարանական պատվիրակությունների համագործակցությունը սերտացնելու անհրաժեշտությանը:
ԱԺ հանրային կապերի վարչության հաղորդմամբ՝ Բաբլոյանն անդրադարձել է ՍԾՏՀ խորհրդարանական վեհաժողովում տեղի ունեցած իրադարձություններին և իր մտահոգությունը հայտնել հայկական պատվիրակության նկատմամբ որդեգրված դիրքորոշման առնչությամբ:
Անդրադառնալով Հայաստանի և ԵՄ-ի միջև ստորագրված Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրին՝ Արա Բաբլոյանը նշել է, որ այն կխթանի ժողովրդավարական հաստատությունների, մարդու իրավունքների, օրենքի գերակայության ամրապնդման ուղղությամբ մեր երկրում ընթացող բարեփոխումների գործընթացը՝ սերտացնելով Հայաստան-ԵՄ համագործակցությունը:
Հունաստանի արտաքին գործերի նախարարի տեղակալ Տերենս-Նիկոլաոս Քուիքն անդրադարձել է հունահայ համայնքի մեծ դերակատարությանը Հունաստանի հասարակական-քաղաքական կյանքում:
Նա նաև առաջարկել է քննարկել Հունաստանի, Հայաստանի և Կիպրոսի խորհրդարանների ղեկավարների եռակողմ հանդիպման հնարավորությունը:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել