Բադալյանների ընտանիքը՝ Ռոմիկ, Վահե և Վիգեն Բադալյանները շարունակում են ավանդական դարձած բարեգործական նախաձեռնությունը:

Այս տարվանից սկսած 1-ական մլն դրամ կտրամադրվի ոչ միայն տվյալ տարում, այլև նախորդ տարիներին զոհված զինվորների ընտանիքներին: Այս նախաձեռնությունը Բադալյանները սկսել են 2014 թվականից, ու այսուհետև ամեն անգամ նաև մեկ տարի հետ կգնան՝ հիշելով ու հարգելով նաև նախորդ տարիներին զոհված մարտիկներին:

Այս անգամ Բադալյանները որոշել են 1-ական մլն դրամ տրամադրել 2013 և 2017 թվականներին զոհված 80 զինվորների ընտանիքներին:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել