Panorama.am-ը գրում է.

Երուսաղեմի դարպասների մոտ՝ Դամասկոսի կողմում, բախումներ են սկսվել իսրայելական զինված ուժերի և բողոքի ակցիայի մասնակիցների միջև: Այդ մասին տեղեկացնում է ՌԻԱ-Նովոստին:

Ոստիկանությունը փակել է դարպասների կողմի մուտքը, որտեղ ավանդաբար տեղի են ունենում պաղեստինցիների բողոքի ակցիաները, սակայն ակցիայի մասնակիցները կարողացել են ճեղքել ոստիկանական շղթան: Արևելյան արաբական թաղամասերի բնակիչները սովորաբար Ալ-Ակսա մզկիթում աղոթելու են գնում Դամասկոսյան դարպասներով: Այնտեղից դուրս գալով՝ պաղեստինցիները հրապարակում բողոքի ակցիաներ են անցկացնում:

Առավոտյան այդ հրապարակի մեծ մասը ծածկված էր մետաղյա ցանկապատներով: Ազատ էին թողել միայն փոքր հատվածներ՝ ներս մտնելու համար: Հրապարակում շատ են ոստիկաններն ու լրագրողները: Կեսօրի աղոթքից հետո արաբների խումբը բողոքի ակցիա է անցկացրել Դամասկոսյան դարպասների մոտ՝ նրանք հակաիսրաելյան կարգախոսներ էին հնչեցնում, վիճում ոստիկանության հետ: Ոստիկաններն իրենց հերթին ակցիայի մասնակիցներին դուրս էին հրում հրապարակից, ձերբակալում առավել ակտիվներին:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել