Ոմանք կարծում են, որ մարդիկ ի ծնե ունեն ուժեղ և թույլ կողմեր։ Օրինակ՝ մեկի համար նոր լեզուներ սովորելը կարող է շատ հեշտ լինել, մինչդեռ մյուսի համար դա նման կլինի մղձավանջի։ Իսկ դուք լա՞վ եք մաթեմատիկայից, կարողանո՞ւմ եք մաթեմատիկական խնդիրները հեշտությամբ լուծել։ Եթե այո, ապա լուծեք այս մեկը։ Բայց մինչ խնդրին անցնելը ահա դրա պատմությունը։

Մեծ Բրիտանիայում վերջերս մի ուսուցիչ առաջին դասարանցիներին խնդիր է հանձնարարել, որը ոչ միայն բարդ էր երեխաների, այլ նաև նրանց ծնողների համար։ Աշակերտների ծնողները խնդիրը հրապարակել էին Թվիթերում՝ խնդրելով իրենց օգնել։ Օգնելու հետ մեկտեղ շատերը քննադատում էին ուսուցչին՝ ընդամենը առաջին դասարանում սովորող երեխաներին նման բարդ առաջադրանք տալու համար։ Իսկ հիմա խնդիրը․

«Գնացքում անհայտ քանակով մարդիկ կային։ Առաջին կանգառում 19-ը իջան, իսկ 17-ը նստեցին։ Հիմա գնացքում 63 մարդ կա։ Քանի՞ մարդ էր գտնվում գնացքում ամենասկզբում»։

Պատասխանը հետևյալն է․

x-19+17=63, որտեղ x-ը ներկայացնում է ամենասկզբում գնացքում եղած մարդկանց քանակը։ Մի քանի մաթեմատիկական քայլերից հետո ստացվում է, որ x=65, այսինքն՝ գնացքում 65 մարդ կար։

Բայց համաձայնեք, որ առաջին դասարանում, երբ դեռ նոր ես սկսում տառերն ու թվերը սովորել, գումարում-հանում անել, նման խնդիր հավանաբար չպետք է հանձնարարվեր։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել