«Ս­լավ­մեդ» բժշկա­կան կենտրոնում երեք զույգ երեխա է ծնվել, բոլորը՝ աղջիկներ: BlogNews.am-ի հետ զրույցում «Սլավ­մեդ» բժշկական կենտրոնի նորածնային բաժանմունքի ղեկավար Հովհաննես Ղազարյանը տեղեկացրեց, որ երեխաների քաշը նորմայի սահմաններում է՝ ամենափոքրը 2100 գ է, ամենամեծը՝ 2450 գ:
«Առաջին օրերին որոշակի շնչառական խնդիրներ ունեին փոքրիկներից երկուսը, սակայն համապատասխան բուժօգնություն ստանալուց հետո արդեն բոլորի վիճակը կայուն է: Վաղը երեխաները համատեղ կեցության հիվանդասենյակներում կլինեն»,- ասաց նա:
Երեխաներին խնամելու և մանկական մահացությունը կրճատելու նպատակով «Սլավ­մեդ» բժշկական կենտրոնի հիմնադիր Արմինե Հովակիմյանը երեխաների հնարավորություններն ընդլայնելու համար ներդրել է նրանց խնամքի համար նախատեսված ժամանակակից բժշկության վերջին ձեռքբերումները, որոնք հնարավորություն են տալիս նվազեցնելու նորածինների մոտ հաճախ հանդիպող լուրջ բարդությունները: 

IMG (1) copy

IMG (3) copy
IMG (4) copy
IMG (5) copy
IMG (6) copy

«Ս­լավ­մեդ» բժշկական կենտրոնի նորածնային բաժանմունքի ղեկավարն էլ փաստում է, որ բժշկական կենտրոնն այսօր արդեն ապահովված է անհրաժեշտ բոլոր սարքավորումներով:
«3 զույգի ծնունդը մեզ համար ուղղակի տոն է: Ասեմ, որ մենք՝ բժիշկներս, հաճախ չենք կիրառում «զույգ» հասկացությունը, քանի որ բժշկության մեջ տարբերում են միաձվանի կամ երկձվանի երկվորյակներ, որոնք առաջանում են երկու կամ ավելի բեղմնավորված ձվաբջիջներից, առանձին սպերմատոզոիդներից: Հենց վերջիններիս էլ ժողովուրդն անվանում է զույգեր»,- նշեց Հովհաննես Ղազարյանը:
Բժիշկը նորածնի խնամքի կարևոր բաղադրիչներից է համարում լավ բուժանձնակազմն ու տեխնիկական հագեցվածությունը։

«Ս­լավ­մեդ» բժշկա­կան կենտրոնում բոլոր հնարավորությունները սինթեզված են, իսկ բժիշկ-հիվանդ փոխհարաբերություններն ամենաբարձր մակարդակի վրա են»,- ընդգծեց Հովհաննես Ղազարյանը:
Ինչպես նորածինների ծնողներն են պատմում, անակնկալի են եկել, երբ տեղեկացել են, որ զույգ բալիկներ են ունենալու:  
«Երբ նման լուր ես իմանում, ամեն ինչ մոռանում ես, որովհետև իրենք հրեշտակային բալիկներ են լինում՝ ուղարկված աստծու կողմից: Բայց անպայման ուզում եմ շնորհակալություն հայտնել «Ս­լավ­մեդ» բժշկական կենտրոնի բուժանձնակազմին։ Շատ գոհ եմ բոլորից, շատ ուշադիր են, գիտես, որ այստեղ երեխաներդ ապահով են։ Սա նախատոնական նվեր էր բոլորիս համար»,- իր խոսքը եզրափակեց երջանիկ մայրիկը:

IMG (8) copy
IMG (9) copy
IMG (10) copy
IMG (11) copy
IMG (12) copy
IMG (13) copy
IMG (14) copy
IMG (15) copy
IMG (16) copy
IMG (17) copy
IMG (18) copy
IMG_ (2) copy
IMG_ (15) copy
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել