Վերջերս Իրինա Շեյքն իր ինստագրամյան էջում ներկայացրել է լուսանկարիչներ Մերթ Ալասի և Մարկուս Պիգոտի նոր գրքի թողարկումը՝ մերկ լուսանկարներ հրապարակելով: Սակայն երեկ մոդելն իրարանցում է առաջացրել՝ հրապարակելով տեսանյութ, որը նույնպես նվիրված է գրքի հրատարակմանը: Տեսանյութում ամենասեքսուալ կանանցից մեկը ծխում է անկողնում և օդային համբույրներ է ուղարկում:

Գրքում նույնպես կան Շեյքի լուսանկարները, կան նաև Քիմ Քարդաշյանի, Քեյթ Մոսի, Բելլա Հադիդի, Թեյլոր Սվիֆթի և այլոց լուսանկարներ: Մի գիրքը 700 դոլար արժե, այն ձեռք բերել հնարավոր է արդեն հիմա Taschen հրատարակչության կայքում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել