Tert.am-ը գրում է.

Գերմանական Frankfurter Rundschau պարբերականի թղթակից Շտեֆան Շտոլն անդրադրաձել է Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի՝ նախօրեին Մոսկվայի միջազգային առևտրի կենտրոնում կայացած ամենամյա ավանդական մեծ մամուլի ասուլիսին:

Գերմանացի լրագրողի կարծիքով՝ 65-ամյա քաղաքական գործիչն ի սկզբանե ցուցադրեց, որ չի վախենում քննադատությունից, երբ մատնանշեց դահլիճում երևացող պաստառը, որում, ինչպես թվացել էր Պուտինին, գրված էր «Պուտին բայ-բայ»: 

«Սակայն քննադատություն Պուտինը չստացավ, ընդհակառակը», - գրում է պարբերականը. Թաթարստանից ժամանած լրագրող աղջիկը նշեց, որ պաստառի վրա գրված է Պուտին «բաբայ», ինչը թաթարերեն նշանակում է պապիկ, և հենց այդպես են նրան անվանում փոքր երեխաներն իրենց հանրապետությունում:

«Պուտինի ասուլիսն ունի իր չափանիշներն ու ավանդույթները: Նախօրեին ՌԴ նախագահը 3 ժամ 42 րոպե տևած ասուլիսի ընթացքում պատասխանեց 65 հարցի, ասուլիսին մասնակցեց 1640 հավատարմագրված լրագրող, դա ռեկորդ է: Եվ չնայած նման «զանգվածային մոբիլիզացմանը»՝ Պուտինը ոչ մի անգամ չկանգնեց խաչաձև հարցաքննության ենթարկվելու վտանգի առաջ»,- նկատում է թղթակիցը՝ նշելով Պուտինի՝ քաղաքական դաշտում մրցակցության բացակայության մասին հարցի պատասխանի մասին, որի ընթացքում ՌԴ նախագահը խոսում էր աճող տնտեսության ու ժողովրդագրական ցուցանիշների մասին:

Ամբողջակցան հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել