Tert.am-ը գրում է.
Tert.am Life–ն իր ընթերցողներին հայտնել է, որ «Դեպի Եվրատեսիլ» մրցույթին մասնակցելու հայտ է ներկայացրել նաև երգիչ Մհերը։ Վերջինս մեծ ցանկություն ունի ներկայացնել Հայաստանը «Եվրատեսիլ 2018» երգի մրցույթին։ Tert.am Life–ի հետ զրույցում երգչի պրոդյուսեր Գեորգի Հարությունյանն ասաց, որ իրենց երգն արդեն պատրաստ է։
 
Մհերի եվրատեսիլյան երգի երաժշտության հեղինակը Արսեն Բարսամյանն է, խոսքերն այժմ խմբագրման փուլում են։ «Մհերը գրել է խոսքերի ռուսերեն տարբերակը, սակայն երգը պետք է լինի անգլերեն, այժմ այն թարգմանվում է։ Երգը Մհերի երազանքի մասին է»,– ասաց պրոդյուսերը։  Նրանից հետաքրքրվեցինք, թե Մհերի երազանքը որքանով կհետաքրքրի եվրոպացի լսարանին։ Ըստ Գեորգիի` երգ Մհերի երազանքի մասին է, սակայն անձնավորված չէ, յուրաքանչյուրը կարող է վերագրել իրեն ու իր երազանքին։
 
Հայ երգիչների շրջանում այս մրցույթը միշտ հետաքրքրություն է վայելել, սակայն նախկինում Մհերի անունը չի շրջանառվել որպես մասնակից։ Պրոդյուսերը նշեց, որ երգչին միշտ հետաքրքրել է այս մրցույթը։
 
 
««Եվրատեսիլին» մասնակցելու երազանք նա միշտ ունեցել է։ Ներքուստ զգաց, որ պետք է մասնակցի «Դեպի Եվրատեսիլին»։ Ինքս չեմ սիրում մրցույթներ, սակայն հակառակ ինձ` նա սիրում է մրցույթներ և չի նայում, որ մրցույթին, օրինակ` իրեն համապատասխան երգիչներ չեն, դեռ սկսնակ են։ Երբ ես համոզում էի, որ նա չմասնակցի մրցույթին, չհամաձայնեց»։
 
Պրոդյուսերից հետաքրքրվեցինք, թե ինչպես է երգիչը գնահատում իր հնարավորությունները, արդյոք մտավախություն չունի, որ նույն սկսնակ երգիչներից որևէ մեկը մրցութային փուլում կարող է իրենից առաջ անցնել։
Ամբողջակցան հոդվածը կարող եք կարդալ այստեղ
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել