Բաղադրիչները

Տավարի յուղոտ միս - 500գր

Խոզի ճարպ - 100գր

Գլուխ սոխ - 200գր

Ձվի դեղնուց - 1 հատ

Թարմ կանաչի - 1 կապ

Աղացած սև պղպեղ, աղ

Պատրաստումը 

Տավարի միսը, խոզի ճարպը, սոխը և կանաչին 2 անգամ անցկացնել մսաղացով: Պատրաստված զանգվածի մեջ ավելացնել դեղնուցը, համեմունքը և լավ խառնել: Այնուհետև զանգվածը պետք է ծեծել սեղանի վրա: Հետո բաժանել մասերի և դրանից փոքրիկ երշիկներ պատրաստել:

Երշիկներն անցկացնել փոքրիկ շամփուրների վրա և տեղավորել կրակակալի կամ ջեռոցի ցանցի վրա: Ցանցի տակ դնել ջեռոցի կաղապարը, որպեսզի յուղը թափվի կաղապարի մեջ: Ջեռոցը տաքացնել մինչև 250 աստիճան և միսը տապակել 15 րոպե մի կողմից, 5 րոպե՝ մյուս կողմից:

 Բարի ախորժակ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել