TV2000 կաթոլիկ հեռուստաալիքի հետ հարցազրույցի ժամանակ Հռոմի պապը խոսել է երկնային ուժերի գլխավոր հակառակորդի և նրա ինտելեկտի մասին՝ հայտարարելով, որ Սատանան «շատ ավելի խելացի է, քան մենք, և նրա հետ շփման մեջ մտնելու ցանկացած փորձ տխուր ավարտ կունենա»։

«Նա Ձեր ներսում ամեն ինչ վերից վար կշրջի, իսկ Ձեր գլուխը կսկսի պտտվել։ Եթե ժամանակին չհասկանաք, թե ինչ է տեղի ունենում, ամեն ինչ վատ կավատվի։ Նա չար է։ Եվ այն մառախուղ չէ, այլ՝ մարդ»,-ասել է Ֆրանցիսկոս պապը։

Վերջերս 80-ամյա քահանայապետը որոշել էր փոփոխություն մտցնել «Հայր Մեր» աղոթքի տեքստում։ Նրա կարծիքով՝ «Մի տար մեզ փորձության» արտահայտությունը կարելի է սադրիչ անվանել։ Նա կարծում է, որ դրանից կարելի է ենթադրել, որ Աստված է ընտրում՝ մարդուն տանե՞լ փորձության, թե՞ ոչ։ Հովվապետը հիշեցրել է, որ Ֆրանսիայում արդեն փոփոխություն են մտցրել աղոթքի տեքստում՝ դարձնելով այն այսպես. «Թույլ մի՛ տուր ենթարկվենք փորձության»։ Նման ձևակերպման դեպքում փորձության ողջ մեղքն ընկնում է մարդու վրա։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել