Tert.am-ը գրում է.

ԱԺ «Ելք» խմբակցության պատգամավոր Արտակ Զեյնալյանի թեկնածությունը ՀՀ նախագահի պաշտոնին առաջադրելու և այդ հարցով «Ծառուկյան» դաշինքի հետ բանակցություններ սկսելու շուրջ այս ընթացքում քննարկումներ չկան: 

Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց «Ծառուկյան» դաշինքի մամուլի խոսնակ, ԱԺ պատգամավոր Տիգրան Ուրիխանյանը:

«Յուրաքանչյուր քաղաքական ուժ ունենում է իր դիրքորոշումները տարբեր հարցերի վերաբերյալ, բնականաբար, մենք էլ պետք է ունենանք մերը, և ես սիրով կհայտնեմ Ձեզ դրա մասին այն պահին, երբ որ մենք կունենանք»,- հայտնեց Տիգրան Ուրիխանյանը:

Հիշեցնենք, որ Ազգային ժողովի «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել էր, որ խմբակցությունը որոշել է ՀՀ նախագահի պաշտոնի թեկնածության համար առաջադրել խմբակցության պատգամավոր Արտակ Զեյնալյանին:

Ամբողջակցան հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել