Armsport.am-ը գրում է.

«Պորտուի» դարպասապահ Իկեր Կասիլյասը կարիերան կարող է շարունակել ամերիկյան MLS-ում, հայտնում է «The Washington Post»-ը:

Աղբյուրի փոխանցմամբ, Մադրիդի «Ռեալի» նախկին դարպասապահի ծառայություններով հետաքրքրված է «Չիկագո Ֆայրը»:

Կասիլյասն այս տարվա ապրիլին խոստովանել է, որ իրեն հետաքրքիր է MLS-ը: Նա նշել է, որ այնտեղ խաղում են իր ընկերներից մի քանիսը, ովքեր իրեն հրաշքներ են պատմում այդ առաջնության մասին:

Ավելի վաղ հաղորդվում էր, որ Կասիլյասը մտադիր է հեռանալ պորտուգալական ակումբից` ոչ բավարար խաղային պրակտիկա ունենալու պատճառով: 36-ամյա Կասիլյասի պայմանագիրն ուժի մեջ է մինչև 2018 թվականի ամառը:

Հիշեցնենք` նախորդ մրցաշրջանում «Չիկագո Ֆայրում» էր հանդես գալիս Հայաստանի ազգային հավաքականի ֆուտբոլիստ Դավիթ Արշակյանը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել