Վայելելով խաղողի հյութեղ հատիկները՝ մենք ապահովում ենք մեր օրգանիզմը բազմաթիվ վիտամիններով և հակաօքսիդանտներով: Ափսոս, որ այն չենք կարող ուտել ամբողջ տարին: Սակայն տարվա մնացած եղանակներին խաղողին հիանալի կերպով փոխարինելու է գալիս  դրանից պատրաստվող չամիչը, որը համարվում է խաղողից ավելի օգտակար:

Չամիչի այս եփուկն իր բազմաթիվ օգտակար ու բուժիչ հատկությունների շնորհիվ ուղղակի անփոխարինելի է բազմաթիվ առողջական խնդիրների դեպքում:

Չամիչը պարունակում է մեծ քանակությամբ կալիում, քչերը գիտեն, որ այն նպաստում է աղիների նորմալ աշխատանքին և օգնում ազատվել փորկապությունից: Նրանում առկա B վիտամինը ամրացնում է նյարդային համակարգը, հիանալի կերպով հանգստացնում և կարգավորում քունը:

Այն խորհուրդ է տրվում օգտագործել սրտանոթային խնդիրների դեպքում: Շատ օգտակար է այս եփուկը տալ երեխաներին բարձր ջերմության դեպքում, երբ նրանց անհրաժեշտ է մեծ քանակությամբ հեղուկ, իսկ այս եփուկը հարուստ է տարբեր միկրոէլեմենտներով և վիտամիններով, որն այդ ժամանակ շատ կարևոր է երեխաների համար:

Չամիչի եփուկը հիանալի կերպով օգնում է օսթեոխոնդրոզի և օստեոպորոզի դեպքում: Տեսանյութի միջոցով ծանոթացեք եփուկի պատրաստման եղանակին և օգտագործեք այս հրաշագործ միջոցը առողջական խնդիրների դեպքում, ինչպես նաև օրգանիզմը վիտամիններով հարստացնելու ու ամրացնելու նպատակով:

Զգուշացում․ չամիչի եփուկը հակացուցված է շաքարային դիաբետով հիվանդներին, տասներկումատնյա աղիքի և ստամոքսի խոցի դեպքում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել