Սիրիայում ծավալված ռազմական գործողությունների ակտիվ փուլում պարբերաբար տեղեկատվություն էր հաղորդվում «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորմանն անդամագրված ադրբեջանցիների մասին: Նախօրեին Ադրբեջանի ազգային անվտանգության ծառայությունը հայտարարություն է տարածել, համաձայն որի՝ այդ երկրում վերջին տարիներին 86 ահաբեկիչ է ձերբակալվել, իսկ ավելի վաղ Ադրբեջանի ԱԱԾ պետը նշել էր, որ շուրջ 1000 ադրբեջանցի (ԱՀ քաղաքացի) վերջին տարիներին Իրաքում և Սիրիայում ահաբեկչական խմբավորումների կազմում մասնակցել է տարբեր ահաբեկչական գործողությունների, որոնց մի մասը զոհվել է: 
Եթե տեսականորեն պատկերացնենք, որ Ադրբեջանն իրական քայլեր է ձեռնարկում, որպեսզի իր քաղաքացիներին զերծ պահի ահաբեկիչների հետ կապ ունենալու սպառնալիքից, ապա, միևնույնն է, նույնիսկ այդ երկրի պաշտոնական տվյալներով 1000 ադրբեջանցի ահաբեկչի գոյությունն արդեն լուրջ սպառնալիք է տարածաշրջանի համար: 
Ի դեպ՝ իրանական ԶԼՄ-ները պարբերաբար գրում են, որ Ադրբեջանի իշխանություններն աչք են փակում այդ երկրում գործունեություն ծավալող վահաբիական ծայրահեղական խմբավորումների գործունեության վրա:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել