1. Տղամարդը բավականաչափ ուշադիր չէ

Ընտանեկան կյանքում զույգերը երբեմն սկսում են հեռանալ միմյանցից: Պատճառները շատ են` երկարատև հարաբերություններ, մշտական վեճեր և հետաքրքրության կորուստ միմյանց նկատմամբ: Արդյունքում տղամարդը կարող է «գնալ» համակարգչի մոտ կամ գտնել այլ զբաղմունք:

2. Բնավորությամբ թույլ տղամարդ

Իրականում սա լուրջ խնդիր է հարաբերություններում, նույնիսկ եթե այդ պատճառը հանգեցնում է դավաճանության: Տղամարդը, որպես ավելի հավասարակշռված, կայուն և ուժեղ մարդ, պետք է միշտ աջակցի կնոջը, ուղղորդի նրան:

3. Տղամարդը բացակայում է

Տղամարդը մշտապես գտնվում է գործուղման մեջ, և կինը միայնակ է մնում: Նա զբաղվում է տան հոգսերով, երեխաներով: Այս դեպքում այլ տղամարդու հետ սեքսը դառնում է լավ լիցքաթափման միջոց:

4. Տղամարդուց վրեժ լուծելու ցանկություն

Կանայք շատ հաճախ դավաճանում են իրենց ամուսիններին նրանցից վրեժ լուծելու համար: Եթե տղամարդը դավաճանում է կնոջը, վիրավորում է նրան կամ իջեցնում ինքնագնահատականը, ապա դա դավաճանության կանաչ լույս է հանդիսանում կնոջ համար:

5. Սեքսում բազմազանության ցանկություն

Կանանց դավաճանության պատճառ է հանդիսանում այն, որ ինչ-ինչ պատճառներով ամուսինը չի բավարարում նրան սեքսում, կամ կինը չի կարողանում բավարարել իր սեքսուալ երևակայություններն ու պահանջները:

6. Նոր զգացողություններ

Կինը շատ հաճախ հոգնում է այն կյանիքց, որ վարում է: Հավանական է, որ նա դադարում է իրեն կին զգալ նույնիսկ ամուսնու հետ սեքսի առկայության դեպքում: Նոր տղամարդու հետ նա ավելի երիտասարդ է իրեն զգում: Երբեմն նման արկածները վերաճում են հարաբերությունների, երբեմն ավարտվում են մեկ կամ մի քանի հանդիպումներով:

7. Կինը կարծում է, որ արժանի է ավելի լավին

Սա, ամենայն հավանականությամբ, կանանց դավաճանության ամենաանբացատրելի պատճառներից մեկն է: Այն իր մեջ ներառում է բոլոր վերոնշյալ պատճառները: Կնոջը չի բավարարում իր ամուսնությունը, սակայն նա ինչ-ինչ պատճառներով չի ամուսնալուծվում: Նման կանանց համար ամուսնությունը միայն կարգավիճակ է, և նույնիսկ դավաճանությունից հետո նրանք իրենց մեղավոր չեն համարում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել