Հոլիվուդյան պատմական ֆիլմերն ամենահետաքրքիրն ու յուրօրինակն են: Ռեժիսորներին հաջողվում է հրաշալիորեն կրկնօրինակել ոչ միայն պատմական դեպքերը, այլ նաև կերպարներին: Ձեզ ենք ներկայացնում այդպիսի մի քանի հերոսների, որոնք իսկապես հետաքրքիր է համեմատելը իրական նախատիպերի հետ: 

Ալեքսանդր Մակեդոնացի, «Ալեքսանդր»

Ֆիլմում փորձել են Մակեդոնացու իրական արտաքինին հնարավորինս համապատասխան արտաքին ստեղծել, և կարծես թե դա նրանց հաջողվել է: 

Ալեքսանդր Մեծը Մակեդոնիայի արքան էր, Արգեադների հարստության ներկայացուցիչ, զորավար:

Գահ բարձրանալով 20 տարեկան հասակում՝ հոր՝ Ֆիլիպ II-ի, մահից հետո, Ալեքսանդրը խիստ հսկողության տակ դրեց Մակեդոնիայի հյուսիսային սահմանները: Մ.թ.ա. 334 թ. նա սկսեց իր լեգենդար արևմտյան ռազմարշավը և յոթ տարում ամբողջությամբ գրավեց Պարսկական տերությունը: Այնուհետև նա սկսեց Հնդկաստանի գրավումը, սակայն երկար երթից հոգնելու պատճառով նահանջել է:

Նրա հիմնած քաղաքները անգամ մեր օրերում են կանգուն ու խոշոր: 33 տարեկան հասակին հասնելուց հետո Ալեքսանդրը վախճանվեց Բաբելոնում ծանր հիվանդության հետևանքով:

Աքիլլես, «Տրոյա»

Հանրահայտ «Տրոյա» ֆիլմում Աքիլլեսի դերը ստանձնել է հանրաճանաչ և սիրված դերասան Բրեդ Փիթը: 

Աքիլլեսը Տրոյական պատերազմի հերոս է, հին հունական առասպելական հերոս, Փթիայի միրմիդոնների Պելևս թագավորի և ծովային դիցուհի Թետիսի որդին: Լեգենդն ասում է, որ Թետիսը, ձգտելով Աքիլլեսին անմահ դարձնել, օծում է նորածնի մարմինը ամբրոսիայով, հետևաբար նրան ոչ մի զենք չէր կարող այլևս վիրավորել: Խոցելի էր մնացել միայն այն տեղը, որտեղից որ մայրը բռնել էր նորածնին: Այն բանից հետո, որբ Թետիսը լքեց Պելևսին, Աքիլլեսը հանձնվեց կենտավր Հիրոնին, որն էլ նրան կերակրում էր առյուծների և վարազների ներքին օրգաններով, սովորեցնում էր բժշկություն, երգեցողության արվեստ: Ըստ միֆի՝ Աքիլլեսը սպանվել է Ապոլոնի կողմից, ով Պարիսի աղեղը ուղղորդել է դեպի նրա միակ խոցելի տեղը՝ գարշապարը:

Քսերքսես I, «300 սպարտացիները»

Հոլիվուդյան ֆիլմում Քսերքսեսի կերպարը ստանձնել է դերասան Ռոդրիգո Սանտորոն, ով հրաշալի կերպարանափոխության է ենթարկվել ֆիլմի համար: 

Քսերքսես I-ը Աքեմենյան տերության թագավորն էր մ.թ.ա. 486-465 թթ.: Գահ է բարձրացել մոտ 36 տարեկանում: Համաձայն հնագույն լեգենդների՝ Քսերքսեսը ծույլ էր, անհետաքրքիր, հեշտությամբ էր ընկնում այլոց ազդեցության տակ, սակայն, միևնույն ժամանակ, առանձնանում էր իր ինքնավստահությամբ և սնափառությամբ: Արևելյան աղբյուրները նրան բոլորովին այլ կերպ են ներկայացնում: Նրանք Քսերքսեսին բնութագրում են որպես իմաստուն պետական կառավարիչ և փորձառու զինվոր: Ինքը՝ Քսերքսեսը, մի արձանագրությունում իրեն ներկայացնում է իմաստուն և ակտիվ, ճշմարտության ընկեր և անօրինականության թշնամի, թույլի պաշտպան ուժեղի հարձակման ժամանակ, սեփական զգացմունքները կառավարել կարողացող, արագ որոշումներ կայացնող:

  

Կլեոպատրա VII Ֆիլոպատոր, «Կլեոպատրա»

Ֆիլմը նկարահանվել է 1963 թվականին և հեղափոխական եղել պատմական ֆիլմերի աշխարհում: Կլեոպատրայի դերում հրաշալիորեն հանդես է եկել դերասանուհի Էլիզաբեթ Թեյլորը: 

Եգիպտական Պտղոմեոսների տոհմի վերջին թագուհին էր: Հայտնի է իր պատմական, դրամատիկ սիրով հռոմեացի հրամանատար Մարկոս Անտոնիոսի հանդեպ: Կլեոպատրայի կառավարման տարիներին Եգիպտոսը գրավվեց Հռոմի կողմից, իսկ հենց ինքը վերջ տվեց իր կյանքին ինքնասպանությամբ, որպեսզի չդառնա հռոմեացի առաջին կայսր Օկտավիանոս Օգոստոսի գերին: Կլեոպատրան դարձել է գրականության և ֆիլմարտադրության մեջ ամենահայտնի պատմական կերպարներից մեկը:

Լեոնիդաս I, «300 սպարտացիները»

Ռեժիսոր Զակ Սնայդերի այս ֆիլմը նկարահանվել է 2006 .: Սպարտայի թագավոր Լեոնիդասի դերը ստանձնել է դերասան Ջերարդ Բաթլերը: 

Լեոնիդասը կառավարել է մ.թ.ա. 491-480 թթ.: Ալեքսանդրիդի որդին էր և համարվում է Հերակլեսի հետնորդը 20-րդ սերնդում: Իր թագավորելու 10 տարիների ընթացքում նա ոչ մի հատկանշական բան չի արել, սակայն անմահացրել է իր անունը Թերմոպիլեի ճակատամարտում կռվելով: Լեոնիդասը իր 6000-անոց զորքով, որոնց թվում էին հենց 300 սպարտացիները, ամրացավ Թերմոպիլեի կիրճում՝ փակելով պարսիկների առաջխաղացումը դեպի կենտրոնական և արևմտյան Հունաստան:  

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել