«Երևանի քաղաքապետարանը զանազան զվարճալի միջոցառումների համար ահռելի ծախ   սեր է անում: Այս տարի 80 մլն դրամ ծախսել էր «Էրեբունի Երևան» տոնակատարությունների համար: «Ժողովուրդ» օրաթերթի հարցմանն ի պատասխան` քաղաքապետարանից տեղեկացրել են, որ «Համով-հոտով Երևան», «Երևան ՏԱՐԱԶ ֆեստ», Երևանի գարեջրի և «Ձմերուկի» փառատոների կազմակերպման և անցկացման նպատակով քաղաքապետարանը 2016թ. համայնքային բյուջեից հատկացրել է 21 մլն ՀՀ դրամ (մոտ 43 հազար դոլար), իսկ 2017թ.՝ 16 մլն ՀՀ դրամ (մոտ 33 հազար դոլար): Այս տարվա ընթացքում քաղաքապետարանը որպես գործընկեր աջակցել է ևս 10 փառատոնի: Սակայն քաղաքապետարանից մեր հարցմանն ի պատասխան` չեն մանրամասնել՝ դրանց որքան գումար է հատկացվել տեղական բյուջեից: Մեկ փաստ էլ՝ բացի համայնքային բյուջեից` նման միջոցառումների համար ահռելի գումարներ դուրս են գրվում նաև «Երևան» հիմնադրամից, որը քաղաքապետարանի «սև գանձարկղն է», և որի եկամուտներն ու ծախսերը պահպանվում են ՀՀ պետական կամ ռազմական գաղտնիքի պես»,-գրում է թերթը:

 

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել