Մի քանի օր առաջ նյույորքյան աճուրդում վաճառվել է աշխարհի ամենաթանկ քարերից մեկը` «Աշխարհի ալմաստը»: Այդ 709 կարատանոց քարը 14-րդն է իր չափով երբևէ հայտնի մեծ քարերի շարքում: Այն գտնվել է աֆրիկական Սյերա-Լեոնե քաղաքի սիրողական խմբի կողմից:

Եկամտի մի մասը ծախսվելու է ջրակայանի, էլեկտրակայանի, առողջապահության և տվյալ գյուղացիների ուսման վրա:

Տեղի բնակիչները դեռևս տառապում են խմելու ջրի և նորմալ ճանապարհների բացակայության պատճառով: Սյերա Լեոնեում ալմաստները հիշեցնում են քաղաքացիական պատերազմը, որ ավարտվել է 2002 թվականին և խլել 50 000 մարդու կյանք:

Բնակիչներին ստիպում էին հայթայթել ադամանդներ ու թանկարժեք այլ քարեր` վաճառելու և զենք գնելու համար: Այդ պատճառով գյուղում դրանք անվանում են «արյունոտ քարեր» և, բնականաբար, կողմ են կատարված վաճառքին ու դրանից ստացած գումարի միջոցով գյուղի պայմանների բարելավման որոշմանը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել