Իլհամ Ալիևը Իսլամական համագործակցության կազմակերպության արտահերթ վեհաժողովում կրկին խոսել է ղարաբաղյան հակամարտությունից, փորձել է կրոնական երանգ հաղորդել, թասիբի գցել մահմեդական աշխարհին, թե հայերը ոչնչացնում են մահմեդական հուշարձանները, անուղղակի մեղադրել որոշ մահմեդական երկրների քրիստոնյա Հայաստանի հետ հարաբերությունները զարգացնելու մեջ ու ակնկալել մահմեդական աշխարհի համերաշխությունն իր հետ՝ արցախյան հակամարտությունը տարածքային ամբողջականության շրջանակներում լուծելու ու ՄԱԿ-ի ԱԽ բանաձևերը կյանքի կոչելու գործում: Իլհամն իր մեծ քթին մի քանի ուղղությունից հարված է ուտելու՝ ԱՄՆ նախագահ Թրամփի կողմից, ում որոշումը սուլթանը հակաօրինական ու վտանգավոր է համարել, հրեաների կողմից, ում շահերին դեմ հռչակագիր է ստորագրել ու դիրքորոշում հայտնել, մահմեդական երկրների կողմից, ովքեր թքած ունեն Ալիևի նեյնիմների ու մուղամների վրա: Հետաքրքիր զարգացումներ են լինելու:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել