Այս գեղեցկուհիների կյանքն այնքան էլ հեքիաթային չի եղել, քանի որ նրանք հասկացել են, որ բնությունը սխալմամբ իրենց կանացի նուրբ հոգին տեղավորել է տղամարդկային կոպիտ մարմնում: Չհաշտվելով փաստի հետ` նրանք սկսել են պայքարել: Իհարկե, չափազանց դժվար է հավատալ, բայց այս գրավիչ ու սեքսուալ կանայք նախկինում տղամարդ են եղել:

Էյփրիլ

Ո՞ւր է կորել ուկրաինացի երգիչ Բորիս Անդրեյը: Նա չի կորել... Ուղղակի հիա Էյփրիլն է։ Կնոջ մարմնով նա երջանիկ ապրում է իր ընկերոջ հետ:

Կամիլլա Ասանկա

Կամիլան ոչ այնքան հայտնի մոդել է Շրի Լանկայում, միայն թե մինչև վերջերս նա Կամիլ անունով տղամարդ էր:

Ռոբերտա Կլոուզ

Նա Բրազիլիայում շատերի կողմից համարվում է ամենագեղեցիկ կինը: Նա նույնիսկ ոչ թե տղա է ծնվել, այլ հերմաֆրոդիտ: Նրա ծնողները չեն փոխել նրան հստակ սեռի, այլ թողել են՝ մեծանա և ինքը որոշի: Հիմա նա հաջողակ մոդել է:  

Լեա Թու

Այսօր նա հաջողակ մոդել է և Givenchy նորաձևության տան պաշտոնական դեմքը: Նա հիմա վայելում է կյանքը և գրեթե չի էլ հիշում, որ 1981 թվականին լույս աշխարհ է եկել Լեոնարդո Չերեզո անունով:

Անդրեյ, Անդրեա Պեժիչ

Երկար ժամանակ նա անդրոգեն մոդել էր: Շքեղ մազերը, նուրբ դիմագծերը թույլ էին տալիս ստեղծել թե՛ կնոջ, թե՛ տղամարդու կերպարներ: Ի վերջո նա որոշեց անկեղծ լինել ինքն իր հետ և վերածվեց կնոջ:

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել