Աշխարհում շատ բաներ կան, որոնց գիտական մեկնաբանություն հնարավոր չէ տալ: Դրանցից են այս լուսանկարները, որոնք ուղղակի չունեն բացատրություն:

Դժոխքի դռները

Հավայակ հրաբխի այս լուսանկարը պատմության հետ կապված ոչինչ չունի, սակայն այն ձևավորվել է բավականին տարօրինակ տեսքով: Տեղացիները համոզված են, որ դա հենց դեպի դժոխք տանող դուռն է:

Լեդի տատիկը

Ջոն Քենեդիի մահն ամենաշոկային դեպքերից էր: Նրա վերջին րոպեների լուսանկարներում ամենուր երևում է տարեց մի կին, ով, ի տարբերություն մյուսների, հրաձգության ժամանակ հանդարտ դեմքով կանգնած նայում է: Ոստիկանությունը փորձել էր նրան գտնել, սակայն կինն անհետ կորել է: Մարդիկ նրան անվանել են «անհայտ լեդի տատիկ»:

Ժամանակի մեքենա

Սա 1941 թվականի լուսանկար է, ուր մարդիկ հագնված են ժամանակին համապատասխան, բայց նրանց մեջ առանձնանում է մի տղամարդ, ով հագնված է մեր ժամանակին բնորոշ ոճով: Շատերը մտածում են, թե սա ժամանակի մեքենայի ապացույցն է, մնացածն էլ, որ այդ ժամանակ արդեն սկսել էին տարածվել հիպսթերները:

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել