Life.panorama.am-ը գրում է.

Հոլիվուդյան հայտնի դերասան Ջորջ Քլունին, ըստ վերջերս պարզված տեղեկության, իր 14 ընկերներին ընթրիքի է հրավիրել իր առանձնատուն: Երբ հյուրերը մոտեցել են սեղանին, աթոռներից ամեն մեկին սև պայուսակ է դրված եղել:

«Ուզում եմ իմանաք, թե ինչքան կարևոր եք ինձ համար: Դուք աջակցել եք ինձ, երբ դեռ նոր էի ոտք դրել Լոս Անջելես, թույլ եք տվել ձեր տներում գիշերել: Ուզում եմ նման կերպ անսահման շնորհակալությունս հայտնել ձեզ»,-ասել է Քլունին՝ խնդրելով բացել ճամպրուկները, որոնց մեջ 20 դոլարանոցներով մեկական միլիոն դոլար է եղել:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել