Life.panorama.am-ը գրում է.

Երեկ կայացավ Հանրային հեռուստաընկերության «Բացիր աչքերդ» նոր հեռուստասերիալի սաունդթրեքի տեսահոլովակի պրեմիերան, որ նկարահանվել է Հարութ Փամբուկչյանի՝ Ձախ Հարութի, «Իմ կյանքը» երգի հիման վրա:

Ձախ Հարութի երևանյան պրոդյուսեր Խաչիկ Եղոյանը Life.panorama.am-ին պատմեց, որ այս աշխատանքը կատարվել է շատ կարճ ժամկետներում և հանպատրաստից.

«Իսկզբանե նախատեսված էր այս երգի հիման վրա այլ տեսահոլովակ նկարահանել, մենք երկար ժամանակ «Իմ կյանքը» երգի համար տարբեր գաղափարներ ունեինք, սակայն ամեն ինչ եղավ ճիշտ հակառակը: Մենք առաջարկ ստացանք Հանրային հեռուստաընկերության «Բացիր աչքերդ» նախագծից, որպեսզի «Իմ կյանքը» դառնա նրանց սաունդթրեքը: Դրանից հետո, իմ մտահղացմամբ, որոշեցինք ֆիլմից ընտրել կադրեր և կառուցել տեսահոլովակը: Ի դեպ` Հարութն էլ իր կադրերը նկարահանվել է ԱՄՆ-ում, և կարճ ժամանակ անց հնարավոր եղավ միքսել տեսարաններն ու ստանալ ցանկալի արդյունք: Պետք է ասեմ, որ այս կարճ ժամանակում արդեն իսկ լավ կարծիքներ կան»,- նշեց նա:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել